ՈՐՈՇՈՒՄ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Համբարձումի Թռչունյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

AT-Photo-1 001

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Համբարձումի Թռչունյանին

«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի

անդամ առաջադրելու մասին

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2016թ.                                                      

N03-BHT-EC/16

 

 

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Համբարձումի Թռչունյանին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

          Հովհաննես Թոքմաջյան

 

 

Արմեն Համբարձումի Թռչունյանի համառոտ կենսագրությունը

կենսաֆիզիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002),

ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական (2006)

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ կենսաֆիզիկա, կենսաքիմիա, մանրէաբանություն, կենսաէներգետիկա, կենսատեխնոլոգիա, կրթության և գիտության բնագավառի կառավարում: Մեծ թվով դասագրքերի ու մենագրությունների և  շուրջ վեց հարյուր գիտական ու գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 22 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություններ:

 

Ծնվել է 1956թ. ապրիլի 29-ին` Երևանում:

1978թ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը:

1981-2011թթ.` Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ԳՀ լաբորատորիայի կրտսեր, ավագ, առաջատար, գլխավոր գիտաշխատող, կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

2001-2002թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ:

2002-2010թթ.`  ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:

2011թ.-ից` Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանության ինստիտուտի  մանրէաբանության, և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար՝ գլխ. գիտաշխատող (2015թ.-ից),

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:

Պարգևներ. ՀՀ Նախագահի մրցանակ՝ բնագիտության բնագավառում (2003 թ.), ՀՀ ԳԱԱ, ՀՀ սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության մրցանակ՝ բնական գիտությունների բնագավառում լավագույն գիտական աշխատանքի համար (2010 թ.), Ջրածինի էներգիայի միջազգային ասոցիացիայի “Ակնառու ծառայությունների համար” մրցանակ (2014թ.), Ամերիկայի կենսագրական ինստիտուտի Գերազանցության գիտական մրցանակ՝ (2011թ.), ԵՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ (1984 թ.), “Միխայիլ Լոմոնոսով” շքանշան  (ՌԴ, 2007թ.), Պատվո Խաչի շքանշան (Գերմանիա̦ 2004թ), այլ մեդալներ և պարգևներ: