ՈՐՈՇՈՒՄ Ակադեմիկոս Վահե Արմենակի Պետրոսյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

200216

Ակադեմիկոս Վահե Արմենակի Պետրոսյանին

«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի

անդամ առաջադրելու մասին

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2016թ.                                                             

    N02-BHT-EC/16

 

 

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել ակադեմիկոս Վահե Արմենակի Պետրոսյանին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

          Հովհաննես Թոքմաջյան

 

 

 

Վահե Արմենակի Պետրոսյանի համառոտ կենսագրությունը

 

ֆիզիկոս, աստղագիտության դոկտոր (1967), պրոֆեսոր (1980),

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2008)

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ տեսական (հիմնականում՝ բարձր էներգիաների) աստղաֆիզիկայի և տիեզերաբանության ոլորտները։ Առաջինը ներառում է ոչ ջերմային մասնիկների արագացման, տեղափոխման և ճառագայթման հետազոտությունները, որոնք մշակվել են գլխավորապես արեգակնային բռնկումների և դրանց ռենտգենյան ճառագայթման նկատմամբ կիրառության համար։ Նրա աշխատանքները կիրառություն են գտել բարձր էներգիաներով աստղաֆիզիկական գործընթացներում՝ ներառյալ աստղային բռնկումները, աստղերի և ակտիվ գալակտիկաների սև խոռոչների ակրեցիոն սկավառակները, գամմա բռնկումները և գալակտիկաների կույտերը։ Նա արդյունքներ է ստացել նաև նեյտրինային աստղաֆիզիկայի բնագավառում, հետազոտել իոնացված ջրածնային ամպերում ինֆրակարմիր աղբյուրները։ Նրա տիեզերաբանության աշխատանքներն ուղղված են գալակտիկաների և քվազարների  էվոլյուցիային, գալակտիկաների կույտերում պայծառ աղեղների ուսումնասիրությանը (որոնց համահայտնաբերողն է Ռ.Լինդս և Վ Ա.Պետրոսյան, «Պայծառ աղեղներ գալակտիկաների կույտերում»), գրավիտացիոն ոսպնյակներին, Տիեզերքի էվոլյուցիայի վաղ փուլին և տիեզերաբանական մոդելների կառուցմանը։ 250 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են երեք տասնյակից ավելի բակալավրիական ու մագիստրոսական թեզեր և 7 հետբուհական ատենախոսություններ:

 

Ծնվել է 1938թ. սեպտեմբերի 13-ին` Իրանի Արաք (Սուլթանաբադ) քաղաքում:

1963թ. ավարտել է Քոռնելի համալսարանը (Իտաքա, Նյու-Յորքի նախանգ, ԱՄՆ)։

1967-1969 թթ.` Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող:

1969թ.՝ Քեմբրիջի համալսարանի դասախոս:

1972-1979 թթ.` Սթենֆորդի համալսարանի դոցենտ:

1980 թ.-ից՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր:

1981թ.-ից` համատեղությամբ աշխատել է Արչետրիում (Ֆլորենցիա, Իտալիա), ԱՄՆ-ի Ազգային օպտիկական աստղադիտարանում (Արիզոնա), Նորդիտայում (Կոպենհագեն, Դանիա), Մեդոնի աստղադիտարանում (Ֆրանսիա), ԱՄՆ-ի Տիեզերական դիտակի գիտական ինստիտուտում, Բոխումի համալսարանի Առաջատար հետազոտությունների ինստիտուտում (Բոխում, Գերմանիա)։ 2008 թվականին նրան ընտրել են ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։