ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ N8 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ 19.02.2016 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի և ընդունող հանձնաժողովի քարտուղար Դավիթ Միքայելյանի հանդիպումները ԼՂՀ տարբեր շրջանների դպրոցների շրջանավարտների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Ստեփանակերտի N8 ավագ դպրոցում: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԿԳ և Սպորտի նախարար Սլավա Ասրյանը, դպրոցի տնօրեն Լևոն Գևորգյանը, ուսուցիչներ, ծնողներ: Նախարար Ս. Ասրյանը ներկայացրեց կրթական ոլորտի հիմնախնդիրները, պարզաբանեց 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության առանձնահատկությունները, հորդորեց շրջանավարտներին լրջորեն մտածել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Նախարարը կարևորեց Շուշիում տեխնոլոգիական համալսարանի հիմնադրումը և հույս հայտնեց, որ կարճ ժամանակում այն կդառնա ինժեներական և գյուղատնտեսական ոլորտի միջազգային չափորոշիչներին համապատասխան կադրերի դարբնոց: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանը շրջանավարտներին ներկայացրեց համալսարանի մասնագիտությունները և առաջարկեց նրանց կրթությունը շարունակել նորաբաց տեխնոլոգիական համալսարանում: Ալիսա Սարգսյան Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related