ՈՐՈՇՈՒՄ Ակադեմիկոս Էդուարդ Մուշեղի Ղազարյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

ghazaryan

Ակադեմիկոս Էդուարդ Մուշեղի Ղազարյանին

«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի

անդամ առաջադրելու մասին

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2016թ.                                                                

N01-BHT-EC/16

 

 

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել ակադեմիկոս Էդուարդ Մուշեղի Ղազարյանին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

          Հովհաննես Թոքմաջյան

 

 

Էդուարդ Մուշեղի Ղազարյանի համառոտ կենսագրությունը

 

 ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983),

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ պինդ մարմնի ֆիզիկա, կիսահաղորդիչների օպտիկական հատկություններ, էքսիտոնային ֆիզիկայի հարցեր, ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի (նանոկառուցվածքների) ֆիզիկա: Տասնյակ դասագրքերի ու մենագրությունների և  շուրջ երեք հարյուր գիտական ու գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են երեք տասնյակից ավելի թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ:

 

Ծնվել է 1942թ. հունվարի 16-ին` Երևանում:

1965թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։

1975-1984 թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

1986-1987 թթ.՝ Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար:

1987-1988 թթ.` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

1988-1990 թթ.՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ:

1993-1999 թթ.` Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, իսկ 1994-1999 թթ.՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։

1999-2001 թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարար:

2000-20006թթ.` ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2002-2004թթ. ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:

2006թ.-ից` ՌՀՀ ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

2014-2015թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի խորհրդական:

Պարգևներ. 1976թ.` Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում, 2011թ.` Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, 2011թ.` “Անանիա Շիրակացի” մեդալ, 2012թ. ՀՀ վարչապետի հուշամեդալ, այլ մեդալներ և պարգևներ: