Գևորգ Վերանյանը քաղաքաշինության և ջրային համակարգերի ամբիոնի վարիչի պաշտոնակատար

veranyan

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով քաղաքաշինության և ջրային համակարգերի ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տեխնիկական գիտությունների թեկնածու Գևորգ Վերանյանը:

Գևորգ Գագիկի Վերանյանը ծնվել է 1986թ. ապրիլի 2-ին ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում: 2008թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը` ստանալով ինժեներ-շինարարի որակավորում: 2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2015թ. նոյեմբերի 1-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի ուսումնասիրության և Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքներին: Սովորում է դոկտորանտուրայում: Դոկտորական ատենախոսության թեման վերաբերում է Սարսանգի ջրամբարի անվտանգության ապահովման խնդիրներին: Շուրջ երկու տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի: