ՍՈՒՐԵՆ ՄԽԻԹԱՐԻ ՇԻՆԴՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

photoՍՈՒՐԵՆ ՄԽԻԹԱՐԻ ՇԻՆԴՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1988թ. հունիսի 18-ին Մրտունու շրջանի Աշան գյուղում:

2005թ. ավարտել է Աշանի Ա. Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոցը:

2009թ. ավարտել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղը՝ ստանալով գյուղատնտեսության բակալավրի աստիճան ագրոնոմիա մասնագիտությամբ:

2011թ. ավարտել է նույն մասնագիտության մագիստրատուրայի բաժինը:

2011-2013թթ. աշխատել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի Աջափնյակ ջերմոցային տնտեսությունում՝ որպես գյուղատնտես:

2013-2015թթ. աշխատել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2015թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015-2016թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնում՝ որպես դասախոս:

2016թ. նշանակվել է ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 7 գիտական աշխատանքների: