ՍՈՒՍԱՆՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

harutyunyanSusannaՍՈՒՍԱՆՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 04.10.1963թ-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 2 միջն. դպրոցում՝ 1971-1981թթ:

06.10.1981թ-ից մինչև 20.04.1981թ-ը աշխատել է Ստեփանակերտի արտադրական կոմբինատում՝ որպես հուշանվերների պատրաստման գծով վարպետ:

1982թ. ընդունվել է ՀՀ Երևան քաղաքի Կ.Մաքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:

1987թ. ավարտել է վերոհիշյալ ինստիտուտը ու ստացել է «Մեքենաշինության արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտության ինժեներ-տնտեսագետի որակավորում:

1987-2003թթ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տնտեսագետի պաշտոնում:

2006-2008թթ. աշխատել է Ստեփանակերտ   քաղաքի «Գրիգոր-Լուսավորիչ» համալսարանում՝ տնտեսագիտության դասախոսի պաշտոնում:

2010-2012թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ 1-ին կարգի մասնագետի պաշտոնում:

2012-2017թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ԱՊՀ էկոնոմիկայի, ագրոբիզնեսի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնում` որպես ասիստենտ:

2017թ. աշխատում է ԱՀ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` որպես դասախոս: