ՍԻԼՎԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

nkarՍԻԼՎԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Ծնվել է 1974 թ. մարտի 5-ին Շուշի քաղաքում:

1991թ. ավարտել է Ստեփանակերտի N8 միջնակարգ դպրոցը:

1991թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը և 1996թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

1997-2009թթ. աշխատել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում` որպես ռուսերեն և անգլերեն լեզուների դասախոս:

2009թ. ընդունվել է աշխատանքի ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես ռուսաց լեզվի դասախոս:

2009-2012թթ. սովորել է ԱրՊՀ-ի ասպիրանտուրայում:

2016թ. դեկտեմբերի 12-16 անցել է «Նորարական տեխնոլոգիաների գործնական կիրառումը ռուսերենի ուսուցման ընթացքում» դասընթացը Երևանում:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 7 գիտական աշխատանքների: