ՍԵՐԳԵՅ ԳԱՐԵԳԻՆԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

IMG_4891ՍԵՐԳԵՅ ԳԱՐԵԳԻՆԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1942թ.փետրվարի 6-ին Ղլիշբաղ գյուղում:

1959թ. սովորել է Նորագյուղի միջնակարգ դպրոցը:

1960-1961թթ. աշխատել է Ասկերանի գինու-սպիրտի գործարանում՝ որպես բանվոր:

1961-1964թթ. ծառայել է սովետական բանակի շարքերում:

1965-1968թթ. սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում և ստացել ագրոտեխնիկի որակաորում:

1968-1971թթ. աշխատել է Ստեփանակերտի զոնալ փորձակայանում՝ որպես ագրոտեխնիկ:

1971-1975թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիա բաժինը և ստացել գիտնական ագրոնոմի մասնագիտություն:

1975-1978թթ. աշխատել է Ասկերանի շրջանի Խանապատի Նելսոն Ստեփանյանի անվան կոլտնտեսությունում՝ որպես գյուղատնտես:

1978-1983թթ. աշխատել է մարզային գյուղվարչությունում՝ որպես ավագ գյուղատնտես:

1983-1985թթ. աշխատել է բույսերի պաշտպանության մարզային կայանում՝ որպես գլխավոր ագրոնոմ:

1985-1994թթ. աշխատել է բույսերի պաշտպանության մարզային կայանում՝ որպես տնօրեն:

1994-1997թթ. աշխատել է որպես բանջարաբույծ:

1997-2009թթ. աշխատել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում՝ որպես ագրոնոմիայի դասատու:

2009-2013թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում (ՄՄԿԾԿ) ասիստենտ:

2013-2016թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում որպես՝ ասիստենտ:

2016թ. փետրվարին շնորհվել է դասախոսի կարգավիճակ և աշխատում է ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղում՝ որպես ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, համատեղությամբ դասավանդում է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դասախոս:

Հեղինակ է 1 գիտական աշխատանքի: