ՍԱՐԻԲԵԿ ԲԱՐԴՈՒՂԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

260216ՍԱՐԻԲԵԿ ԲԱՐԴՈՒՂԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1952թ. ապրիլի 7-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում:

1969թ. ավարտել է Հնաբերդի միջնակարգ դպրոցը:

1970-1972թթ. ծառայել է նախկին Սովետական բանակում:

1978թ. ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

1983թ. ավարտել է նույն ինստիտուտի հեռակա ասպիրանտուրան:

1988թ. Հայաստանի գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում (ք.Էջմիածին) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1978-1988թթ. աշխատել է Հնաբերդի նախկին խորհ. տնտեսությունում` որպես գլխավոր գյուղատնտես:

1988թ. աշխատել է Արագածի շրջ. գյուղ. Վարչությունում` որպես սերմնաբույծ գյուղատնտես:

1988թ. աշխատել է Հնաբերդի նախկին խորհ. տնտեսության տնօրեն:

1991թ. տնտեսության լուծարումից հետո ղեկավարել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն:

1996թ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության և պարենի նախարարության «Ագրոգիտասփյուռ» ծառայությունում` որպես գործակալ:

1996-1999թթ. ընտրվել և աշխատել է Հնաբերդի համայնքապետ:

1999թ. զբաղվել է գյուղացիական տնտեսությամբ:

2001թ. հրավիրվել է ԼՂՀ` որպես մասնագետ և աշխատել է «Ակադեմիա» ՍՊԸ-ում` որպես գլխավոր մասնագետ:

2004թ. աշխատել է «Ակադեմիա» ՍՊԸ-ում` որպես գործադիր տնօրեն:

2007թ. աշխատել է Հայաստան համահայկական հիմնադրամի ՄԳԾ ՓԲԸ Հադրութի բազայի համակարգող:

2007-2008թթ. ՄԳԾ ՓԲԸ-ի տնօրեն:

2009թ. աշխատել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես գիտ. քարտուղար:

2009թ. «Բնագիտական և կենսաբանական» բաժնի վարիչ:

2011թ. «Հողաշինարարության և հողային կադաստրի, պարենամթերքի և ընդհանուր քիմիքյի» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2011թ. «Ճարտարագիտական և տեխնոլոգիական» ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

2014թ. տեղափոխվել է ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի «Ագրոկենսաբանական, տեխնոլոգիական և ճարտարագիտական» ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես պրոռեկտոր և գ.գ.թ., դոցենտ:

Հեղինակ է 11 գիտական աշխատանքների և 1 մեթոդական ցուցուման: