Սարգսյան Հայկ կենսագրություն

Հայկ-Սարգսյան-նկար

ՀԱՅԿ ԼԵՎՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1948թ. օգոստոսի 9-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Սուսեր գյուղում:

1965-1967թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1967-1968թթ.՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1968-1970թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1971-1974թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

1975-1980թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում, այնուհետ` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:

1980-1988թթ.՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտոտում որպես բաժնի վարիչ:

1989-1990թթ.՝ ՀԿԿ Կենտկոմում որպես խորհրդատու:

1991-1993թթ. եղել է ՀՀ էկոնոմպետկոմի նախագահի, այնուհետ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ:

1994թ-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` սկզբում որպես պրոֆեսոր, այնուհետ «Կառավարման և գործարարության» նորաստեղծ ամբիոնի վարիչ:

2000թ-ին ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան:

Հեղինակ է միջազգային և հանրապետական հանդեսներում հրատարակված, միջազգային գիտաժողովներում զեկուցված 180-ից ավելի հոդվածների ու զեկույցների, ինչպես նաև 14 մենագրության և ուսումնական ձեռնարկի:

2009թ-ից մինչ օրս ՀՀ հանրային խորհրդի անդամ է: