ՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

imageՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1988թ. նոյեմբերի 5-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

1995-2005թթ. սովորել է Պատարայի միջնակարգ դպրոցում:

2005թ. ընդունվել է ԱրՊՀ ագրարային ֆակուլտետի Ագրոնոմիա բաժինը, 2009թ. ավարտել Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի նույն բաժինը և ստացել գյուղատնտեսի որակաորում:

2009-2011թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի նույն մասնագիտության մագիստրատուրա բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան:

2011թ. ՀԱԱՀ-ի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնում ձևակերպվել է որպես հայցորդ «Բուսաբուծություն» մասնագիտությամբ:

2011-15թթ. աշխատել է ԼՂՀ ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գյուղատնտես:

2012-2017թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես դասախոս:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 7 գիտական աշխատանքների: