Ռոբերտ Միսակի Հարությունյանի կենսագրությունը ՌՈԲԵՐՏ ՄԻՍԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 30-ին` Բաքու քաղաքում: 1966թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը: 1966-1971թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1971թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: 1971-1972թթ. աշխատել է ԵՄՄԳՀԻ-ում՝ որպես ինժեներ: 1972-1973թթ. աշխատել է Բաքվի կիբեռնետիկայի ինստիտուտում՝ որպես ինժեներ: 1973-1992թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում՝ ինժեներ խմբի ղեկավարի պաշտոններում: 1993-1997թթ. աշխատել է Հայպետստանդարտում՝ որպես բաժնի վարիչ: 1997-2000թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում՝ որպես ավագ սպա: 2001-2009թթ. աշխատել է ԱրՊՀ-ի մաթեմատիկայի ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս: 2009թ. փետրվարից աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես բաժնի պետ, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ: 2016թ. սեպտեմբերից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ ռեկտորի տեղակալի պաշտոնում: 1992թ. կամավորական հիմունքներով մասնակցել է արցախյան գոյապայքարի մարտական գործողություններին: Հեղինակ է 22 գիտական աշխատանքի: