ՌՈԲԵՐՏ ԹԱԴԵՎՈՍԻ ԽԱՍԱՊԵՏՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈԲԵՐՏ ԹԱԴԵՎՈՍԻ ԽԱՍԱՊԵՏՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ20180705_110229

Ծնվել է 1944թ. մարտի 31-ին ք. Ստեփանակերտում:

1964թ. ավարտել է Ստեփանակերտի Ա.Ս. Գրիբոեդովի անվան թիվ 3 ռուսական դպրոցը:

1964-1967թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Բելառուսիայում:

1968-1970թթ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրական գործարանում:

1975թ. ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ստացել գիտական ագրոնոմի որակաորում:

1975-1978թթ. աշխատել է Ստեփանակերտի Կոմպլեքս Զոնալ փորձակայանում՝ որպես կրտսեր գիտաշխատող խաղողագործության բաժնում:

1978թ. ընդունվել է և 1981թ. ավարտել նախկին Խորհրդային միության Խաղողագործության և գինեգործության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի առկա ասպիրանտուրան (Ղրիմ, ք. Յալթա):

1982թ. աշխատել է նշված ինստիտուտի խաղողի ագրոտեխնիկայի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

1984թ. նույն ինստիտուտում պաշտպանել է ատենախոսության թեզը և ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան:

1983-1994թթ. աշխատել է Ստեփանակերտի Զոնալ փորձակայանում՝ ավագ գիտաշխատողի պաշտոնում:

1994թ-ից աշխատել է ԱրՊՀ-ի գյուղատնտեսության ամբիոնում:

1996-1998թթ. աշխատել է ժողտնտեսության ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

2006թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը հաստատել է դոցենտի գիտական կոչումը՝ ագրոնոմիա մասնագիտությամբ:

2009թ-ից աշխատում է ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղի ագրոնոմիայի և ակրոէկոլոգիայի ամբիոնում:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես գ.գ.թ., դոցենտ:

Հեղինակ է 18 գիտական աշխատանքների: