Ռեկտոր

tokmajyanՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԵԻ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին՝ Երևանում:

1973թ. ավարտել է Երևանի թիվ 118 դպրոցը:

1973-1974 թթ. սովորել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում:

1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ հիդրոտեխնիկի որակավորում:

1979-1986 թթ. Երևանի պոլիտխնիկական ինստիտուտում իրականացրել է գիտամանկավարժական աշխատանք:

1984թ. Հիդրոտեխնիկական կառուցվածքների և էներգետիկայի Վրաստանի գիտահետազոտական ինստիտուտում (Թբիլիսի) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1987-1991 թթ. ղեկավարել է Երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործության Երևանի քաղաքային կենտրոնը:

1986 թ. նրան շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ՝ գիտության և տեխնիկայի բնագավառում:

1987-1989 թթ. ղեկավարել է երիտասարդ գիտնականների և մասնագետների Երևանի քաղաքային խորհուրդը:

1987 թ. ստացել է Երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործության համամիութենական մրցանակ:

1987-1990 թթ. հանդիսացել է Խորհրդային Միության երիտասարդ տնօրենների համամիութենական խորհրդի նախագահության անդամ: 1989թ. դրա կազմում հիմնադրել է «Եղբայրություն» ծրագիրը, որի օգնությամբ 1989թ. վերականգնել և վերագործարկել է Երևանի «Մանկական երկաթուղին»:

1988 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

1989-1991 թթ. հանդիսացել է Հիդրավլիկական հետազոտությունների միջազգային ընկերության Խորհրդային Միության ազգային կոմիտեի անդամ, ղեկավարել է կոմիտեի երիտասարդական հանձնաժողովը:

1991 թ. Հիդրոտեխնիկայի համամիութենական ինստիտուտում (Լենինգրադ՝ ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգ) պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1993-1995 թթ. ղեկավարել է Հայաստանի ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը:

1994 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

1994 թ. հիմնադրել և ղեկավարում է Հիդրավլիկական հետազոտությունների Հայաստանի ազգային ասոցիացիան:

1994 թ. ընտրվել է Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի անդամ:

1994-1999 թթ. ղեկավարել է «Մտավորական Հայաստան» պառլամենտական միությունը:

1995 թ. մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

1996-1997 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում ղեկավարել է Հայաստանի ջրային տնտեսության համակարգը:

1997-1999 թթ. հանդիսացել է ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ:

2000-2002 թթ. ղեկավարել է ՀՀ ջրային օրենսդրության մշակման աշխատանքները:

2002-2005 թթ. եղել է ՀՀ ջրի ազգային խորհրդի քարտուղարը:

2006-2014 թթ. հանդիսացել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը:

2006 թ. ընտրվել է Վրաստանի էներգետիկայի ակադեմիայի իսկական անդամ:

2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ 2011 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2006 թ. հիմնադրել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ինժեներ» պաշտոնաթերթը և գիտական Տեղեկագիրը, որի գլխավոր խմբագիրն է հանդիսացել մինչև 2014 թ.՝ տարեկան թողարկվող հանդեսների թիվը, գիտաժողովների նյութերի հետ միասին, հասցնելով 8-ի:

2007-2014 թթ. նրա կողմից ղեկավարած համալսարանը իրականացրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի և օդանավակայանի նախագծման աշխատանքները:

2007թ. ընտրվել է ՅՈՒՆԵՍՕ-ի միջազգային հիդրոլոգիական ծրագրի հայկական կոմիտեի նախագահ

2008 թ. հիմնադրել է «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովը, որի աշխատանքները հետագայում կազմակերպվեցին Չինաստանում (2011թ.), Լեհաստանում (2012թ.), Ռուսաստանի Դաշնությունում (2013թ.), Չեխիայում (2014թ.), Իտալիայում (2015թ.):

2012-2014 թթ. նախաձեռնել և համակարգել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը (Ֆրանսիա), որն իր տրամաբանական ավարտին հասավ 2015թ.-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (միակը ՀՀ բուհերի մեջ) 5 տարի ժամկետով ստացավ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում):

2009 թ.-ից հանդիսանում է Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահը:

2011 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

2011 թ. պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորակալագրով:

2012 թ. Հայաստանի նկարիչների տանը կազմակերպել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոսների և բոլոր ժամանակների շրջանավարտների հարյուրավոր աշխատանքների ցուցահանդես, իսկ 2013 թ.՝ համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի աշխատանքների ցուցահանդես:

2013 թ. նրա նախաձեռնությամբ Իտալիայում (Ֆլորենցիա) կազմակերպվել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի օրեր:

2013 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2013 թ. ստացել է ՌԴ Դոնի Ռոստովի պետական շինարարական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

2014-2015 թթ. հանդիսացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

2014 թ. ընտրվել է միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ:

2015 թ. դեկտեմբերի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղի Կառավարության որոշմամբ նշանակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

2016 թ. հուլիսի 29-ին` ընտրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր

2006-2015 թթ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե մեդալով, Իտալիայի «Ռոմւալդո Դել Բիանկո» մեդալով, «Վալերի Բրյուսով» մեդալով, «Մայրական Երախտագիտություն» մեդալով: Նրա ղեկավարությամբ նախաձեռնվել և գործարկվել են շուրջ երեք տասնյակ ուսումնագիտական լաբորատորիաներ, մասնագիտացված լսարաններ, դահլիճներ, հրատարակվել են ՀՀ ժողովրդական նկարիչներ Հենրիկ Մամյանի, Լևոն Մանասերյանի և Հրանտ Թադևոսյանի աշխատանքների մեծածավալ ալբոմները, բազմաթիվ պրոֆեսորների արժեքավոր մենագրություններ, դասագրքեր: ՀՀ Վարչապետին կից գործող մի քանի խորհուրդների անդամ է: Նրա ղեկավարությամբ և գիտական խորհրդատվությամբ պաշտպանվել է 6 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսություն: Ղեկավարել է ՀՀ ԲՈՀ-ի թիվ 030 և թիվ 055 մասնագիտական խորհուրդները: Հեղինակ է 215 գիատական աշխատանքների, այդ թվում՝ 5 մենագրությունների, հրատարակել է պատմվածքների ու էսսեների 4 ժողովածու:Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: