ՊԱՎԼԻԿ ՅՈՒՐԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

gasparyanՊԱՎԼԻԿ ՅՈՒՐԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1964թ. հունվարի 18-ին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում, ծառայողի ընտանիքում:

1971-79թթ. սովորել է գ. Հարավի ութամյա դպրոցում:

1979-81թթ. սովորել է ք. Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1981թ. ընդունվել է Կ.Մարքսի անվան ԵրՊԻ «Մեքենաշինական» ֆակուլտետը՝ «Մեքենաշինության տեխնոլոգիա, հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, որն ավարտել է 1986 թվականին և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:

1986թ. գործուղվել է ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղ և աշխատանքի ընդունվել «Ընդհանուր տեխնիկական առարկաների» ամբիոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ:

1987թ. նոյեմբերից նույն ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ:

1987թ. փետրվարին գործուղվել է ք. Մոսկվա մասնակցելու հաստոցագործիքաշինական ինստիտուտի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասընթացներին՝ «Նախագծման ավտոմատացված համակարգի մշակումը և շահագործումը հաստոցաշինության մեջ» մասնագիտությամբ, և այն ավարտել 1987 թվականի հունիսին:

1989թ. նոյեմբերի 16-ին ընդունվել է ք. Մոսկվայի հաստոցագործիքաշինական ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը «Մետաղների կտրում» ամբիոնում:

1988-90թթ-ին որպես շինջոկատի հրամանատար ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին Արցախում և աղետի գոտում, որի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է գովասանագրով և «Վեհանձնության և գթասրտություն» մեդալով:

1989 թվականի հունվարից «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ: 1997 թթվականից նույն ամբիոնում աշխատել է որպես ավագ դասախոս:

1991-93թթ-ին մասնակցել է արցախյան ազատամարտին:

2000 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2011 թվականը աշխատել է ԱրՊՀ «Ճարտարագիտական» ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:

2009 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 4-ը նշանակվել է «Ճարտարագիտական» ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

23.08.2011-18.03.2014թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում որպես «Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

18.03.2014-01.09.2014թթ. նշանակվել է «Ագրարային, ճարտարագիտական և տեխնոլոգիական» ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

01.09.2014-01.09.2016թթ. նշանակվել է «Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, տեսական մեխանիկայի և ֆիզիկայի» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից առ այսօր աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:

Հեղիանկ է 41 գիտական աշխատանքների: