ՆԱՐԻՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՖԱՐՍԻՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

IMG_3306ՆԱՐԻՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՖԱՐՍԻՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 19.04.1976թ-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

1993թ. ավարտել է Ստեփանակերտի №3 միջնակարգ դպրոցը, 1995-2000թթ. սովորել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Քիմ/կենս» բաժնում:

2003թ. աշխատել է Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ կենտրոնական լաբորատորիայում՝ որպես մանրէաբան:

2006թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ որպես քիմիայի դասախոս:

2009թ. աշխատել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի «Հողաշինարարության, հողային կադաստրի, պարենամթերքների տեխնոլոգիայի և ընդհանուր քիմիայի» ամբիոնում՝ որպես ասիստենտ:

2012թ. ՀԱԱՀ «Ընդհանուր երկրագործության» ամբիոնի հայցորդ է ձևակերպվել: 2014 թվականին շնորհվել է դասախոսի տարակարգ:

Աշխատում է «ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի մշակովի հողերի ագրոքիմիական հատկությունների և սննդային ռեժիմի բարելավումը պարարտանյութերի և մելիորանտերի կիրառմամբ կարտոֆիլի և աշնանացան ցորենի փորձերի օրինակով» թեմայով թեկնածուական ատենախոսության վրա:

2017թ. ընդունվել է աշխատանքի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 7 գիտական հոդվածների և 8 գյուտի համահեղինակ: