ՄԵՐԻ ՕԼԵԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Без имени-1ՄԵՐԻ ՕԼԵԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

2004թ. ավարտել է Թաղավարդի Աշոտ Գրաշու անվան միջնակարգ դպրոցը:

2004-2008թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի բակալավրիատը՝ ստանալով կենսաբանի որակավորում:

2008-2010թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով կենսաբանի որակավորում:

2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալերի հիմնական դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի:

2010թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես ուսումնամեթոդական կենտրոնի օպերատոր:

2013թթ. տեղափոխման կարգով նշանակվել է տնօրենի աշխատակազմի օպերատոր:

2013-2016թթ. ժամավճարային հիմունքներով դասավանդել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնում:

2014թ. նշանակվել է տնօրենի աշխատակազմի քարտուղար:      

2015թ. նշանակվել է տնօրենի աշխատակազմի ռեֆերենտ-քարտուղար:

2016թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016թ-ից աշխատում է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 8 գիտական հոդվածների և 1 մեթոդական ցուցումի: