ԿԱՐԻՆԵ ԷԴՈՒԱՐԴԻ ՓԱԹՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

FullSizeRender-27-03-18-05-56ԿԱՐԻՆԵ ԷԴՈՒԱՐԴԻ ՓԱԹՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1982 թ. ապրիլի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 

1999թ. ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1999-2003թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժինը` անգլերենի մասնագիտությամբ:

2005-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի գիտական աստիճան:

2008-2011թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան:

2014թ. պաշտպանել է գիտական թեզը` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003-2012թթ. աշխատել է հայրենի գյուղի դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի:

2013-2017թ. աշխատել է ԼՂՀ ԿԳՍՆ պետական տեսչությունում` որպես օտար լեզվի տեսուչ:

2014-2016թթ. աշխատել է Ստեփանակերտի Գ.Նարեկացի համալսարանում` որպես դասախոս: 

2017թ-ից Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ավագ դասախոս է:

ԼՂՀ ԳՄ անդամ է 2012 թ-ից, ՀՀ ԳՄ անդամ` 2016 թ-ից:

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին:

Հեղինակ է բանաստեղծությունների գրքի, բազմաթիվ թարգմանությունների, 5 գիտական հոդվածների և բազմաթիվ այլ հոդվածների: