ԿԱՐԵՆ ԱՐՄՈՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

DSC01867_61_

ԿԱՐԵՆ ԱՐՄՈՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1955թ.  մայիսի 1-ին՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:
1976թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:
1993թ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1976-1978թթ.` միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ:
1978-1979 թթ.` ծառայություն խորհրդային բանակի շարքերում:
1980-1991թթ.` աշխատանք կոմերիտական և կուսակցական մարմիններում:
1992-1994թթ.` ԼՂՀ նախարարների խորհրդի ֆինանսավարկային բաժնի վարիչ:
1995թ.` ԼՂՀ Կենտրոնական բանկի նախագահ:
1995-1997թթ.` ԼՂՀ հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ:
1998-1999թթ.` ԼՂՀ պետական  կենսաթոշակային հիմնադրամի նախագահ:
1999-2000թթ.` “Յուպիտեր” ՓԲԸ տնօրենի տեղակալ:   
1997-2000թթ.` ԼՂՀ Գերագույն Խորհրդի երկրորդ գումարման պատգամավոր:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների: