ԼՈՒՍԻՆԵ ՅՈՒՐԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

harutyunyanlusineԼՈՒՍԻՆԵ ՅՈՒՐԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել Է 1972թ. հունիսի 24-ին ք. Երևանում:

1979-1989թթ. սովորել և ավարտել է ք. Երևանի թիվ 49 միջնակարգ դպրոցը:

1989թ. սեպտեմբերի 11-ին ընդունվել է աշխատանքի ք. Երևանի «Կաբելի» գործարանի ռետինեմեկուսապատման արտադրամասում՝ որպես փաթեթավորող:

1989թ. ստացել է փաթեթավորողի 1-ին կարգի որակավորում:

1990թ. ազատվել է աշխատանքից՝ ԲՈՒՀ ընդունվելու կապակցությամբ:

1990-1995թթ. ընդունվել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի լրիվ դասընթացը «Ագրոարդի համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագետ-կազմակերպիչի որակավորում:

2010թ. ընդունվել աշխատանքի ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի հումանիտար և տնտեսագիտական առարկաների բաժնում՝ որպես ասիստենտ:

2011թ. ձևակերպվել է ՀԱԱՀ-ի «ԱԱՀ էկոնոմիկայի» ամբիոնում, որպես հայցորդ՝ «Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: 

2012թ. հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 5-ը հանձնել է որակավորման քննությունները (ստուգարքները) ինֆորմատիկա, փիլիսոփայություն և օտար լեզու առարկաներից, իսկ 2014 թվականի նոյեմբերի 28-ին հանձնել է որակավորման մասնագիտական քննությունը: 

2014թ. հունիսին ստացել է դասախոսի տարակարգ և 2014-2015 ուսումնական տարում նշանակվել «ԱՊՀ էկոնոմիկայի, ագրոբիզնեսի, հաշվապահական հաշվառման և աուդիտի» ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ասիստենտ:

Հեղինակ է 3 գիտական աշխատանքների: