ԼՅՈՒԲՈՎ ՄՈՒՐԱԴԻՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2018-03-29-14-33-22-306ԼՅՈՒԲՈՎ ՄՈՒՐԱԴԻՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1972 թ. սեպտեմբերի 5-ին Բաքու քաղաքում:

1979-1988թթ. սովորել է Լոկ-Բատանի N 166 միջնակարգ դպրոցում:

1988թ. տեղափոխվել է ԼՂՀ ք. Ստեփանակերտ, որտեղ ավարտել է դպրոցը:

1989թ. սովորել է Ստեփանակերտ քաղաքի հաշվապահական դպրոցում:

1989-1991թթ. աշխատել է «Օրբիտա» սերվիսում՝ որպես հաշվապահ:

2000-2005թթ. սովորել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում:

2000-2005թթ. աշխատել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

2007-2009թթ. աշխատել է Ստեփանակերտի Գյուղատնտեսական քոլեջում՝ որպես ռուսաց լեզվի դասախոս:

2014թ. ավարտել է Մեսրոպ Մաշտոցի համալսարանի մագիստրատուրան և ստացել ռուսաց լեզվի և գրականության բանասիրության մագիստրոսի աստիճան:

2010-2017թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության դասախոս:

2016թ. աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ասիստենտ:

Հեղինակ է 2 գիտական աշխատանքների: