ԼՂՀ գյուղնախարարության հետ համագործակցության պայմանագիրը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջև
ք. Ստեփանակերտ

03 մարտի 2016 թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, (այսուհետ՝ նախարարություն), ի դեմս նախարար Ա. Մխոյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ համալսարան), ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանի, որը գործում է համալսարանի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, միասին այսուհետ՝ Կողմեր, կարևորելով գործընկերությունը և ցանկանալով կիրառել գիտատեխնիկական նվաճումների արդյունքները գյուղատնտեսության ոլորտում կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի նպատակը
Սույն պայմանագրի հիմնական նպատակն է նախարարության և համալսարանի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ, որոնք կնպաստեն հաստատել փոխադարձ համագործակցություն հետևյալ բնագավառներում՝
ագրոնոմիա.
անասնաբուծություն.
անասնաբուժություն.
անտառային տնտեսություն.
ձկնաբուծություն.
ֆերմերային տնտեսությունների կառավարում.
բնօգտագործում և բնապահպանություն.
պարենամթերքի տեխնոլոգիա.
գյուղատնտեսության արտադրության մեքենայացում:
1. Պայմանագրի առարկան

Սույն պայմանագրի առարկա են հանդիսանում նախարարության կողմից պահանջարկված կադրային չափորոշիչներին համապատասխան գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պատրաստման, վերապատրաստման ապահովմանն ուղղված, ինչպես նաև գիտահետազոտական և ինովացիոն գործունեությունը խթանող Կողմերի միջև ձեռք բերվող համագործակցության հիմնարար սկզբունքները և պայմանները:

2. Համագործակցության սկզբունքները

Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կողմերի միջև փոխհարաբերությունները ձևավորվում են համատեղ ծրագրերի և նպատակների իրագործման համար անհրաժեշտ խորհրդատվական, տեղեկատվական, իրավական օգնության և աջակցության ցուցաբերման, իրավահավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա:
Կողմերը իրականացնում են մասնագիտական գործունեության ընթացքում կուտակված աշխատանքային փորձի փոխանակում, կոնկրետ ծրագրերի և նախագծերի շրջանակներում իրականացվող գործունեության դրական արդյունքների համատեղ ընդհանրացում:
Կողմերից յուրաքանչյուրը նախապես տեղեկացնում է մյուս կողմի շահերին առնչվող ցանկացած որոշման մասին, ինչպես նաև ձեռնպահ է մնում այնպիսի գործողություն կատարելուց, որն կարող է տնտեսական կամ այլ վնաս պատճառել Կողմերից մեկին:

3. Համագործակցության նպատակները

Կողմերը իրենց համագործակցությունն իրականացնում են նպատակ ունենալով.
հանրապետության գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար ուսումնաարտադրական և ուսումնագիտական բազաների ստեղծում, արտադրական և ուսումնական պրակտիկաների կազմակերպում.
գյուղատնտեսական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստում և վերապատրաստում, մասնագիտական կրթության շարունակականության ապահովում.
գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման գործում նպատակային հեռանկարային ծրագրերի մշակում.
գյուղատնտեսական ոլորտի կազմակերպությունների և ձեռնարկատիրությունների կողմից աշխատատեղերի պահանջարկի կանխատեսում, երիտասարդ մասնագետներին աշխատանքի ապահովման աջակցություն և մասնագետների որակավորման չափորոշիչների հստակեցում.
գիտահետազոտական և ինովացիոն ծրագրերի առաջադրում և դրանց իրականացման աջակցություն,
գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական և գիտամեթոդական գրականության փոխանակում:

4. Այլ պայմաններ

Սույն պայմանագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Կողմերի կողմից վավերացվելուց հետո:

5. Պայմանագրի գործողության ժամկետը

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է հինգ տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը երկարաձգվում է նույն ժամկետով, եթե դրա ժամկետի ավարտից 3 ամիս առաջ Կողմերից մեկը գրավոր չծանուցի մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ պայմանագիրը կարող է դադարել նախքան դրա գործողության ժամկետի ավարտը: Պայմանագիրը դադարեցված է համարվում Կողմերից մեկի դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցում ստանալուց 1 ամիս հետո:
Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

6. Կողմերի վավերապայմանները

 

ԼՂՀ գյուղատնտեսության

նախարարություն

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյանի 115

Նախարար ստորագրություն Ա. Մխոյան

 

 «Շուշիի տեխնոլոգիական համալսարան»

ԼՂՀ, ք. Շուշի, Աշոտ Բեկորի 4:

Ռեկտորի պաշտոնակատար  ստորագրություն Հ. Թոքմաջյան