ԼԻԼԻԹ ԿԱՄՈՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Без имени-1ԼԻԼԻԹ ԿԱՄՈՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1986թ. ապրիլի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում:

2003թ. ավարտել է Կաղարծի միջնակարգ դպրոցը:

2003-2008թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի քիմիա-կենսաբանություն ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտությամբ՝ ստանալով կենսաբանի, կենսաբանության ուսուցչի որակավորում:

2008-2009թթ. աշխատել է ԼՂՀ Մարտունու շրջանի Կաղարծի միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի:

2009-2017թթ. աշխատել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես լաբորանտ:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի» ամբիոնում՝ որպես լաբորանտ և համատեղությամբ դասախոս: