ԼԻԱՆԱ ՎԱՉԱԳԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

L.ZakaryanԼԻԱՆԱ ՎԱՉԱԳԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1969թ. մայիսի 13-ին ք. Ստեփանակերտում:

1986թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

1987-1992թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում:

1992թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (Երևանի ճարտարագիտական համալսարան)՝ ստանալով ինժեներ էլեկտրամեխանիկի որակավորում:

1993-1999թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում` որպես ինժեներ-մետրոլոգ:

2003-2010թթ. ծառայել է Պաշտպանության Բանակի առանձին ռադիոտեխնիկական գումարտակում` որպես համակարգչային կապի կենտրոնի պետ:

2010թ. առ այսօր աշխատում է «Արցախէներգո» ՓԲԸ կենտրոնական կարգավարական ծառայությունում` որպես ճարտարագետ-կարգավար:

2011-2016թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում:

2016թ. առ այսօր աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում`որպես դասախոս: