Լիանա Սմբատի Սանթրյանի կենսագրությունը

7619F693-70FF-424D-9F88-C2918EBF47CC

ԼԻԱՆԱ ՍՄԲԱՏԻ ՍԱՆԹՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1983թ. մարտի 23-ին, ԼՂՀ Մարտակերտ քաղաքում, մտավորականի ընտանիքում:

2000 թվականին գերազանցությամբ ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Արցախի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը:

2004-ին ավարտել է բակալավրիատը և ընդունվել մագիստրատուրայի հայոց լեզվի բաժինը:

2006 թվականին ավարտելով այն՝ ընդունվել է ԱրՊՀ-ի ասպիրանտուրայի հայոց լեզվի բաժինը: Զուգահեռաբար դասավանդել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում:  

2009-ին գերազանցությամբ ավարտել է ասպիրանտուրան: Նույն թվականին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում պաշտպանելով «Ժխտման արտահայտությունը հայերենում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2010 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում նախ՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ գիտաշխատող:     

2012 թվականին աշխատանքի է անցել ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում: Նույն թվականից ժամավճարային հիմունքներով աշխատում է նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում:

2015 թվականին ԲՈՀ-ի կողմից Լ. Սանթրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում լեզվաբանություն մասնագիտությամբ:

2017 թվականից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

2019 թ. փետրվարին մասնակցել է ՀԱԱՀ-ի և ԱՀԿՄԿ հիմնադրամի կազմակերպած «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» թեմայով վերապատրաստման տասնօրյա (30 ժամ) դասընթացին և ստացել վկայական:

Լ. Սանթրյանը հեղինակ է «Ժխտման արտահայտությունը հայերենում» (Երևան, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատարակչություն, 2011), «Ժամանակակից հայոց լեզվի  գործնական աշխատանքների ձեռնարկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար» (Երևան, ՀԱԱՀ, 2014), «Հայոց լեզվի պատմության հարցեր»   (մեթոդական ձեռնարկ) (Ստեփանակերտ, Դիզակ Պլյուս, 2015) գրքերի և  մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների:

Հեղինակ է 18 գիտական աշխատանքների: