ԻՐԻՆԱ ԱՐՄԵՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

foto

ԻՐԻՆԱ ԱՐՄԵՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտ քաղաքում:

1987 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1975թ. հոկտեմբերից աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում` վերահսկիչ:

1976-1982թթ. Ղարմետաքս կոմբինատ` գործվածքային արտադրությունում հանգուցակապ:

1987թ. սեպտեմբերից` Ստեփանակերտի կենտրոնական խնայդրամարկղ` 3438/029 խնայդրամարկղի վարիչ:

1988թ. հուլիսից` ԼՂԻՄ վիճակագրության վարչություն` մարդահամարի բաժնի պետի տեղակալ:

1992թ. ապրիլից` ԼՂՀ վիճակագրության պետական վարչություն` գյուղատնտեսության հաշվեկշռային աշխատանքների վիճակագրության բաժնի առաջին կարգի մասնագետ:

1997թ. հունվարից` ԼՂՀ վիճակագրության, պետականռեգիստրի և վերլուծության պետական վարչություն` ամփոփ աշխատանքների և վերլուծության բաժնի պետ:

1998թ. օգոստոսից` մակրոտնտեսական ցուցանիշների և վերլուծության բաժնի պետ:

1999թ. հունիսի 11-ին նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական վարչության պետի տեղակալ-հանրապետության գլխավոր վիճակագիր:

2002թ. նոյեմբերի 11-ից նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ:

2009թ. մայիսի 15-ին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: