ԻՆՆԱ ԻՎԱՆԻ ԲԱՂՈՒՆՑԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

67A1CA8E-9F85-412F-AE60-4D364349A916ԻՆՆԱ ԻՎԱՆԻ ԲԱՂՈՒՆՑԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում:

1971-81թթ. սովորել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1981թ. ընդունվել է Վորոնեժի անտառատեխնիկական ինստիտուտի անտառատնտեսական ֆակուլտետը, որն ավարտել է 1986թ-ին:

Ըստ մասնագիտության աշխատել է Մարտակերտում, հետագայում տեղափոխվելով Ստեփանակերտ աշխատել է ՔՓԲԸ «Բարեկարգություն» բաժնում՝ որպես ագրոնոմ:

1998թ-ից աշխատում է որպես դասախոս:

2003-2009թթ. աշխատել է Արցախի պետական համալսարանում՝ որպես դասախոս:

2009-2017թթ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես դասախոս:

2016թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դասախոս:

Հեղինակ է 3 գիտական աշխատանքների: