ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

IMG_3055ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1968թ. ապրիլի 15-ին ԼՂՀՄ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում

1985թ. ավարտել է Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոցը:

1985թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի ագրոնոմիա մասնագիտությունը:

1990թ. ավարտել է՝ ստանալով գիտական ագրոնոմի որակաորում:

1990-95թթ. աշխատել է Ստեփանակերտի նախագծահետազոտային քիմիական կայանում:

1995-2009թթ. աշխատել է Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, միաժամանակ դասավանդելով 240 ժամ գործնական պարապմունքներ:

2009-2010թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում աշխատել է որպես գիտքարտուղար: 

2011-16թթ. աշխատել է որպես ուսումնամեթոդական կենտրոնի պետ:

2016թ. սեպտեմբերից հասարակական հիմունքներով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ է:

2014թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզ և գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է:

Հեղինակ է 5 գիտական աշխատանքների: