Էլինա Սերգեի Շամխալովայի կենսագրությունը

20171020_231911

ԷԼԻՆԱ ՍԵՐԳԵԻ ՇԱՄԽԱԼՈՎԱՅԻ

   ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1983թ.  հոկտեմբերի 29-ին՝ Բաքու քաղաքում:

2000թ. ավարտել է Ջերմուկի թիվ 2 դպրոցը:

2003թ. ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

2005-2009թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ջերմուկ մասնաճյուղում` որպես վարկային մասնագետ:

2010թ. աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում` որպես դասախոս:

2016թ. ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝ Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 5 գիատական հոդվածների: