Էլզա Բախշիի Մանգասարյանի կենսագրությունը

IMG_20180306_112027

ԷԼԶԱ ԲԱԽՇԻԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1949թ. Հոկտեմբերի 5-ին՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում:

1956թ. ընդունվել է գյուղի ութամյա դպրոցը և այն ավարտել:

Միջնակարգ կթությունը ստացել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

1966-1971թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն թվականին աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի կոմպլեքսային զոնալ փորձակայանում, սկզբում` որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ավագ գիտաշխատող և ամբիոնի վարիչ:

1976թ. համատեղության կարգով, իսկ 1989թ. մշտական աշխատել է գյուղատնտեսական տեխնիկումում` որպես գյուղատնտեսության էկոնոմիկայի դասախոս:

1993թ. համատեղության կարգով աշխատել է Արցախի պետական համալսարանում` որպես էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ:

2006թ. մշտական աշխատանքի է անցել Արցախի պետական համալսարանի վերը նշված ամբիոնում` որպես դասախոսի պաշտոնակատար և համատեղության կարգով շարունակել աշխատել գյուղատնտեսական քոլեջում (նախկին գյուղատնտեսական տեխնիկումում):

2009թ. ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի ձևավորումից հետո տեղափոխվել է մշտական աշխատանքի «ԱՊՀ էկոնոմիկայի, ագրոբիզնեսի, հաշվապահական հաշվառման և աուդիտի» ամբիոնում սկզբում` որպես դասախոս, այնուհետև ամբիոնի վարիչ:

2014թ. աշխատել է ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի ագրարային տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոտակատար: Աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում մշտապես կատարել է հասարակական բազմաթիվ աշխատանքներ, ակտիվորեն մասնակցել է հանրապետության հասարակական-քաղաքական աշխատանքներին:

2015թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով: Բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և գովասանագրերով:

Սկսած 01.12.2017թ-ից աշխատում է ԱՀ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` որպես դասախոս:

Հեղինակ է 1 գիտական աշխատանքի: