ԳԱՅԱՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

20180323_110920-2ԳԱՅԱՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1987թ. հունիսի 18-ին ք. Ստեփանակերտում:

2004թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը:

2004թ. ընդունվել և 2009թ. ավարտել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Հայոց լեզու և գրականություն, հոգեբանություն բաժինը:

2011թ-ից աշխատանքի է անցել ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի Հումանիտար առարկաների, ֆիզիկական կուլտուրայի և ՆԶՊ ամբիոնում՝   որպես ասիստենտ:

2012թ. ընդունվել և 2014թ. ավարտել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մասնագիտությունը:

2015թ. աշխատանքի է անցել ՀԱԱՀ Էկոնոմիկա և կառավարման ամբիոնում որպես ասիստենտ:

2012թ. հունիսի 13-ին մասնակցել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության մրցույթին և ստացել հավաստագիր:

2015թ. ձևակերպվել է ՀԱԱՀ ասպիրանտուրայում՝ որպես հայցորդ:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դասախոս: