ԳԱՅԱՆԵ ՌԱՖԱՅԵԼԻ ԲԱՂՈՒՆՑԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

baghuntsgayaneԳԱՅԱՆԵ ՌԱՖԱՅԵԼԻ ԲԱՂՈՒՆՑԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1985թ. օգոստոսի 9-ին ք.Ստեփանակերտում: 1992թ. ընդունվել է Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և 2002թ. ավարտել այն:

2002թ. ընդունվել է Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանը և 2007թ. ավարտելով այն ստացել բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

2007թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի «Պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

2011-2012թթ. աշխատել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, որպես հայոց լեզվի դասախոս:

2014-2015թթ. աշխատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ Ստեփանակերտի մասնաճյուղում, որպես ասիստենտ:

2015թ. Ստեփանակերտի «Պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ում համարվել է համատեղությամբ աշխատող:

2015թ. ընդունվել է աշխատանքի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ Ստեփանակերտի մասնաճյուղ, որպես մագիստրատուրայի բաժնի մեթոդիստ:

2016թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, որպես կրթական ծրագրերի, որակի ապահովման և պրակտիկայի բաժնի մասնագետ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

2019թ. աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դասախոս: