ԲԱՐԴՈՒՂ ՍԱՐԻԲԵԿԻ ԳԱՍԼՏՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

23131470_243617432834865_2035231940_oԲԱՐԴՈՒՂ ՍԱՐԻԲԵԿԻ ԳԱՍԼՏՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1981թ. ապրիլի 28-ին Արագածոտն մարզի Հնաբերդ գյուղում:

1998թ. ավարտել է Հնաբերդի միջնակարգ դպրոցը:

1998-2006թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տեխնոլոգ ճարտարապետի որակավորում:

1999-2001թթ. ծառայել է Արցախի ՊԲ-ում:

2006-2010թթ. զբաղվել է գյուղատնտեսությամբ:

2010-2011թթ. աշխատել է Ստեփանակերտի բուսաբանական այգում՝ որպես բանվոր:

2011-2012թթ. աշխատել է «Տիգրանակերտ» պատմամշութային վարչությունում՝ որպես գիշերային պահակ:

2012-2013թթ. աշխատել է «Տիգրանակերտ» պատամշակութային արգելոցում՝ որպես կառավարիչ:

2012-2014թթ. ժամավճարային հիմունքով աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում:

2014-2017թթ. դասավանդել է ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղում:

2016թ. մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին և ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել մարտական ծառայության մեդալով:

2016թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016թ. Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախագահն է:

2016թ. մայիսից Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ:

2017թ. աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Հեղինակ է 3 գիտական աշխատանքների: