Արտակ Կամոյի Ղուլյանի կենսագրությունը

20180416_095725-1

ԱՐՏԱԿ ԿԱՄՈՅԻ ՂՈՒԼՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 28.09.1974թ-ին, ՀՀ Սևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1980-1991թթ. հաճախել է  Սևանի հ.2 միջնակարգ դպրոցը:

1991թ. ընդունվել և 1996թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:  

1993-1994թթ. «Սյունիք» աշխարհազորի շարքերում մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին:

1997-1998թթ. աշխատել է Արցախի Մարտունու շրջանի Շեխերի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն ու հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

2000-2007թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստա­ռադիո ընկերությունում՝ որպես լրագրող-հեռուստահաղորդավար:

2001-2003թթ.՝ «Արցախի համալսարան» թերթի խմբագիր:

2003թ-ից աշխատանքի է անցել ԱրՊՀ գրակ. և լրագրության ամբիոնում՝ որպես դասախոս:

2006թ. պաշտպանել է գիտական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2007թ-ից դոցենտի տարակարգ: 

2008թ. աշխատանքի է անցել   ԼՂՀ ԿԳՆ-ում՝ որպես բարձրագույն և մասնագիտական կրթության բաժնի վարիչ:

2011-2014թթ. նշանակվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային կենսաբանության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան:

2014 թ-ից ԼՂՀ ԿԳՍՆ լեզվի տեսչության պետն է:

2016թ-ից համատեղության կարգով աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դոցենտ:

Հեղինակ է  գիտական աշխատանքների: