ԱՐՏԱԿ ԱՍԾԱՏՈՒՐԻ ԳՈՒԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

180216ԱՐՏԱԿ ԱՍԾԱՏՈՒՐԻ ԳՈՒԼՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 1-ին ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Քերթ գյուղում:

1955թ. ավարտել է նույն շրջանի Սոս գյուղի միջնակարգ դպրոցը:

1958թ. ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, ստանալով կրտսեր զոոտեխնիկի (անասնաբույժի) դիպլոմ:

1958-1961թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում:

1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանի մանկավարժ աշխատելու իրավունքով դիպլոմ:

1967-2001թթ. աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի սելեկցիայի բաժնում, նախ որպես կրտսեր, 1980թ-ից՝ ավագ, 1989թ-ից՝ առաջատար գիտաշխատող:

1972թ. պաշտպատնելով թեկնածուական թեզը, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Գենետիկա» մասնագիտությամբ:

1980թ. շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում և դիպլոմ՝ «Գենետիկա» մասնագիտությամբ:

1994-1996թթ. համատեղությամբ ղեկավարել է Երկրագործության ԳՀԻ-ի Մերձավանի գոտիական կայանը:

1999-2001թթ. ղեկավարել է վերակազմավորված Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի սելեկցիայի բաժինը:

1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «Բուսաբուծություն» մասնագիտությամբ:

1967-2001թթ. իր ղեկավարությամբ և մասնակցությամբ բուծված և սորտափորձարկման պետական հանձնաժողովի կողմից շրջանացված աշնանացան ցորենի ութ սորտերի համար ստացել է ութ հեղինակային վկայական:

2001-2004թթ. ԼՂՀ կրթության նախարարության և գյուղնախարարության հրավերով աշխատել է Ստեփանակերտի «Ակադեմիա» ՍՊԸ-ում որպես գլխավոր մասնագետ՝ հացաբույսերի սերմնաբուծության և կարտոֆիլի տնկանյութի արտադրության գծով:

2004-2009թթ. աշխատել է Արցախի պետական համալսարանի ագրարային ֆակուլտետում, նախ որպես պրոֆեսորի պաշտոնակատար, իսկ 2006թ. ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ տրվել է պրոֆեսորի տարակարգ:

2006-2008թթ. համատեղությամբ հանդիսացել է ԱրՊՀ-ի կենսաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2009թ. հանդիսացել է ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի բնագիտական և կենսաբանական բաժնի վարիչը:

2012-2015թթ. եղել է ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի ագրոնոմիայի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուժության ամբիոնի վարիչը:

2015-2016թթ. հանդիսացել է ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ:

2013թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում՝ «Ագրոնոմիա» մասնագիտությամբ:

Պարգևատրվել է ԱրՊՀ 40-ամյակի մեդալով (2009թ.), ԼՂՀ վարչապետի հուշամեդալով (2014թ.), ՀԱԱՀ-ի հոբելյանական ոսկե մեդալով (2015թ.):

2016-2017 և 2017-2018 ուս. տարիներին զբաղված է դասախոսական աշխատանքով՝ պրոֆեսորի կարգավիճակով ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղում այժմ արդեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

Հեղինակ է 97 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 դասագրքի, 2 ուսումնական և 1 հանրամատչելի ձեռնարկների և 5 մեթոդական ցուցումների: