ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՐՄՈՅԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

armenuhiabrahamyanԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՐՄՈՅԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 11-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում:

1969-1979թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1981-1986թթ. սովորել է Տաշքենդի ժող. տնտեսական ինստիտուտում՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1985-1995թթ. աշխատել է Ստեփանակերտի Մեծածախ առևտրի բազայում՝ որպես տնտեսագետ, ապրանքագետ:

1996 թվականից աշխատել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում` որպես դասախոս:

1999 թվականից համատեղությամբ աշխատել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում:

2009 թվականից տեղափոխվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան` որպես դասախոս:

2011թ. ՀԱԱՀ-ի ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնում ձևակերպվել է որպես հայցորդ:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես ասիստենտ: