ԱՐՄԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Առաքելյան ԱրմանուշԱՐՄԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1971թ. մայիսի 12-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:

1988թ. ավարտել է Շոշ գյուղի միջնակարգ դպրոցը:

1988-1993թթ. սովորել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում` ագրոնոմիա մասնագիտությամբ:           

1993թ. ավարտել է ինստիտուտը` ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում:

1993-2009թթ. ԼՂՀ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում իրականացրել է գիտամանկավարԺական աշխատանք:

2009թ. աշխատանքը շարունակել է ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես ասիստենտ:

2010թ. նշանակվել է նույն մասնաճյուղի գիտական քարտուղար:

2016թ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հասարակական հիմունքներով իրականացնում է գիտական քարտուղարի պարտականությունները:

2017թ. նշանակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան:

2017թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հեղինակ է 10 գիտական աշխատանքների: