ԱՐԹՈՒՐ ՖԵԼԻՔՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Image 1 (1)

ԱՐԹՈՒՐ ՖԵԼԻՔՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1986թ. հուլիսի 26-ին՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտում:

1993-2003թթ. հաճախել է ք.Ստեփանակերտի Ավ.Իսահակյանի անվան թիվ 10-րդ միջնակարգ դպրոցը: Ավարտել է ոսկե մեդալով:

2003թ-ին ընդունվել և 2009թ-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը` բակալավրի աստիճան:

2004-2006թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:

2009թ-ին ընդունվել և 2011թ-ին գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը` մագիստրոսի աստիճան:

2011թ-ին ընդունվել և 2014թ-ին ավարտել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» ասպիրանտուրայի բաժինը:

2009-2015թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում ՝ որպես հարկային տեսուչ, ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ:

2015թ. հուլիսի 1-ին նշանակվել է ԼՂՀ ԿԱ ՀՊԾ վերլուծության, տեղեկատվության և հարկային հաշվառման վարչության տեղեկատվության և հարկային հաշվառման բաժնի պետի պաշտոնում:

2015թ. հուլիսի 20-ին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետի պաշտոնում:

2016թ. օգոստոսի 31-ին շնորհվել է հարկային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային կոչում:

2017թ. ապրիլի 20-ին ՀՊՏՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի տնտեսագիտության թիվ 014 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանշով) գիտական աստիճան:

2017թ-ի սեպտեմբերից դասավանդում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` որպես տ.գ.թ., ասիստենտ:

Հեղինակ է 7 գիտական հոդվածների: