ԱՐԹՈՒՐ ՌԵՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

grigoryanArturԱՐԹՈՒՐ ՌԵՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 3-ին Բաքվում:

2004թ. ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերքի միջնակարգ դպրոցը:

2004-2008թթ. սովորել և ավարտել է Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանը՝ ստանալով ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման բակալավրի որակավորում:

2004թ. Գյումրիում հիմնել և մինչև 2013թ. ղեկավարել է «Արշավներ Շիրակից» հայրենաճանաչողական արշավախումբը:

02.06.2009-01.12.2009 աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ում` որպես վարկային մասնագետ:

2010-2012թթ. աշխատել է Կասկադ Ինշուրանս ՓԲԸ-ում` որպես ապահովագրական գործակալ:

2012-2014թթ. աշխատել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ում` որպես տնտեսագետ:

2013-2015թթ. սովորել և ավարտել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի մագիստրատուրան՝ ստանալով ագրարային արտադրության էկոնոմիկայի և կառավարման մագիստրոսի որակավորում:

2013թ. Արցախում հիմնել և մինչ օրս նախագահում է «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ-ն: Մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական նախաձեռնություններին, մասնակցել է մի շարք դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների, ստացել  բազում հավաստագրեր, պատվոգրեր ու շնորհակալագրեր:

2014 – 2017թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ԱՊՀ էկոնոմիկայի, ագրոբիզնեսի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնում` որպես ասիստենտ:

2015թ. դեկտեմբերին ձևակերպվել է ՀԱԱՀ-ի «ԱԱՀ էկոնոմիկայի» ամբիոնում, որպես հայցորդ:

2016թ. ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների, Արցախում երիտասարդական ՀԿ-ների կայացմանն ու երկրի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցման համար պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով:  

2016թ. հանդիսանում է Արցախում գործող «Սատարում հարազատ բանակին» նախաձեռնող խմբի անդամ:

2017թ. աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Էկոնոմիկայի և կառավարման» ամբիոնում` որպես դասախոս: