ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ashot_MarkosyanԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1957թ. սեպտեմբերի 24-ին՝ ք. Լենինականում։

1974թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։

1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» մասնագիտությամբ։

1979թ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես տնտեսագետ։

1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1981-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։

1990-1991թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասիստենտ։

1991-1992թթ. աշխատել է ՀՀ սննդի արդյունաբերության նախարարությունում որպես բաժնի պետ։

1992-1996թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ, այնուհետև՝ նախարարի տեղակալ։

1996թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ։

1997թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ։

2000թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ։

2003թ. օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։