ԱՆԺԵԼԱ ԱԼՅՈՇԱՅԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲարսեղյանԱՆԺԵԼԱ ԱԼՅՈՇԱՅԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1962թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:

1969-1979թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1996-2001թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում՝ ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:

1979-1995թթ. աշխատել է Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայում՝ որպես բանվոր:

1980-1987թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-էլեկտրոտեխնիկի որակավորում:

1995-1999թթ. աշխատել է «Շինարար» ՍՊԸ-ի տեխ. պլանային բաժնում՝ որպես առաջին կարգին մասնագետ:

1999-2002թթ. աշխատել է «Գեղամ» ՓԲԸ-ի շինարարական կազմակերպությունում՝ որպես տեխ. պլանային բաժնի պետ:

2002-2003թթ. աշխատել է պետական ակցիոներական փակ տիպի թիվ 3 ընկերությունում՝ որպես ինժեներ-տնտեսագետ:

2002-2005թթ. աշխատել է «Մաքս-Սիդ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:

2005-2007թթ. աշխատել է «Կարին» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:

2006-2008թթ. աշխատել է «Պոլիգրաֆ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում:

2008-2010թթ. աշխատել է «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:

2010-2017թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի գյուղ. մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, տեսական մեխանիկայի և ֆիզիկայի ամբիոնում՝ որպես դասախոս:

2001-2016թթ. դասավանդել է ԱրՊՀ-ի քաղաքշինության ամբիոնում ժամավճարային հիմունքներով:

2016թ-ից աշխատում է Շուշիի տոխնոլոգիական համալսարանում՝ որպես ավագ դասախոս:

Աշխատանքային գործունեության հետ մեկ տեղ մասնակցել է  մի շարք դասընթացների,  միջազգային գիտաժողովների:

2017թ. հունիսին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հեղինակ է 15 գիտական աշխատանքների: