ԱՆԱԻԴԱ ԱՇՈՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԻԴԱ ԱՇՈՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ծնվել է 1956թ․ հունիսի 23-ին Բաքու քաղաքում։ Սովորել է Բաքվի 231 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի մանկաբարձության բաժինը։ 1976թ․ աշխատել է կարի և կոշիկի ֆաբրիկայում որպես ֆելշեր։ 1989թ․ գյուղատնտեսական ուսումնարանում աշխատել է բուժքույր։ 2009-2016թթ․ աշխատել է ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես բուժքույր։ 2017թ․-ից առ այսօր աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես բուժքույր։