ԱԴՐԻՆԵ ԳՐԻՇԱՅԻ ՄՂԴԵՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2018-03-29-14-31-35-225ԱԴՐԻՆԵ ԳՐԻՇԱՅԻ ՄՂԴԵՍՅԱՆԻ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1982թ. մայիսի 9-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում:

1988-1999թթ. սովորել և ավարտել է Բոգդանովկայի N2 ռուսական միջնակարգ դպրոցը:

2000-2005թթ. սովորել և ավարտել է ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը և ստացել լրագրողի, տնտեսական մեկնաբանի որակավորում:

2007-2010թթ. աշխատել է Հովսեփավանի միջնակարգ դպրոցում` որպես կազմակերպիչ:

2013-2015թթ. աշխատել է ՀԱԱՀ Ստեպանակերտի մասնաճյուղում` որպես ռուսաց լեզվի դասախոս:

2015-ին համատեղությամբ աշխատանքի է ընդունվել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ԼՂՀ մասնաճյուղում` որպես ռուսաց լեզվի մասնագետ:

2016թ. հոկտեմբերի 1-ից նույն հաստատությունում աշխատանքի է անցել հիմնական կարգով:

2016թ. սեպտեմբերի 1-ին համատեղության կարգով աշխատանքի է ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար և լեզուների» ամբիոնում` որպես ռուսաց լեզվի դասախոս: